ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր մեր օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան 91-ամյակն է: Այցելել էի նրան իր անվան դպրոցում: Մաղթել եմ առողջություն, որովհետև մնացած բոլոր բարձունքներին Ազարյանն իր կյանքի ընթացքում հասել է»: