Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ասել իր հայրենակցի, «Յուվենտուսի» 20-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին։
«Մի քանի տարի անց Պոգբան կլինի «Ոսկե գնդակի» 3 հավակնորդների թվում։ Նա դեռ երիտասարդ է և պետք է շատ աշխատի։ Սակայն ֆրանսիացին ունի ամեն ինչ, որպեսզի ապագայում հավակնի «Ոսկե գնդակին»», — լեգենդար ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ն։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք իսպանական ակումբը հետաքրքրված չէ Պոգբայի ծառայություններով, Զիդանը պատասխանել է. «Բոլորն են հետաքրքրված նրանով»։