տուն Հասարակություն Բոլորիս անունները լուսաէֆեկտի միջոցով կհայտնվեն Ցեղասպանության հուշահամալիրի պատերին. Աշոտ Ասատրյան

Բոլորիս անունները լուսաէֆեկտի միջոցով կհայտնվեն Ցեղասպանության հուշահամալիրի պատերին. Աշոտ Ասատրյան

516
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին քաղաքացիների մասնակցությաան ձեւաչափի մասին:

Ապրիլի 23-ին՝ ժամը 21.00-ից անջատում ենք բնակարանների լույսերը եւ մեր պատուհանների մոտ լույս ենք վառում (մոմի կամ այլ, օրինակ՝ հեռախոսի)՝ ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը:

Բուն ապրիլի 24-ին՝ ժամը 08.00-ից, հնարավորություն է ստեղծվում կարճ հաղորդագրություն (sms) ուղարկել 1915 (Հայաստանից) և 00374331915 (արտերկրից) անվճար համարներին՝ նշելով ուղարկողի անունը: Անունները լուսային էֆեկտի միջոցով կհայտնվեն Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատերին, ինչով կապահովվի քաղաքացիների խորհրդանշական մասնակցությունը»։