Մենք դեմ ենք էլեկտրաէներգիայի վերջին, նախատեսվող թանկացումներին, և դուք գիտեք, որ հանրային ծառայությունները կարագավորող հանձանժողովի ղեկավարը հանդիպել է խմբակցությունների հետ: Այսօր Ազգային Ժողովում այդ մասին լրագրողներին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք գտնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտներիˋ ատոմակայանների, ջերմաէլեկտրակայանների, Հրազդանի ՋԷԿ-ի բիզնես ռիսկերը չի կարող վերաբաշխվել տնտեսվարող սուբյեկտների եւ մեր բնակչության վրա: Պարզ է, որ չեն պատրաստվում սակագինը բարձրացնել, այդ ճեղքվածը փակեն, հետո գինը իջեցնեն: Իհարկե ոչ, այդպես չեն պատրաստվում անել: Սա պետական բյուջեն արհեստական լցնելու եղանակ է»,-ասաց Միքայել Մելքումյանը:
Հանդիպմանը ներկա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց համար հիմնավոր չէին ներկայացված փաստերը էլեկետրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված:
«Աբսուրդ է, որ այս կազմակերպությունների վատ մենեջմենթի հետևանքների համար պետք է վճարի ՀՀ քաղաքացին: Բոլորը ջանքերը գործադրելու ենք էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու համար»,-ասաց Զոհրաբյանը: