տուն ժամանց Հյուրերից շատերը կրում էին «Անկասա» (ֆոտոշարք)

Հյուրերից շատերը կրում էին «Անկասա» (ֆոտոշարք)

340
0

Օրերս համացանցի թոփ թեմա դարձած հարսանիքի հետ կապված նոր հետաքրքիր տեղեկություն ենք ստացել: Պարզվում է, որ Խաչատուր Սուքիասյանի եւ Գագիկ Ծառուկյանի զավակների հարսանիքին ներկա գտնվող կանանցից շատերի, այդ թվում՝ հարսնաքույրերի եւ հարսնացուի երկրորդ հարսանեկան զգեստի հեղինակը Սուքիասյանի դուստրն է՝ Անկա Սուքիասյանը:

Վերջինիս մոդայի տունը կոչվում է «Անկասա»: «Անկասայի» բոլոր դերձակները շուրջ մեկ ամիս գրեթե օր ու գիշեր աշխատել են, որպեսզի հասցնեն կարել հյուրերի երեկոյան զգեստները: Գործը հատկապես աշխատատար էր, քանզի մեծ մասամբ մանրակրկիտ ձեռագործ աշխատանք էր պահանջում փայլերի եւ հուլունքների հետ: Լուսանկարներում պատկերված գրեթե բոլոր զգեստներն «Անկասայի» արտադրանքն են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here