տուն Քաղաքական Միջազգային Բոլիվիան ահաբեկչական պետություն է որակել Իսրայելը և մուտքի արտոնագրեր մտցրել նրա քաղաքացիների...

Բոլիվիան ահաբեկչական պետություն է որակել Իսրայելը և մուտքի արտոնագրեր մտցրել նրա քաղաքացիների համար

87
0

boictometodista

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն» և մուտքի արտոնագրի ռեժիմ է սահմանել այդ երկրի քաղաքացիների համար, ինչը նախկինում բացակայում էր։ Նրա խոսքերով՝ Գազայի հատվածում իրականացվող օպերացիան խախում է միջազգային հումանիտար իրավունքը և հանգեցնում է խաղաղ բնակչության շրջանում կորուստների։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Իսրայելին «պատժելու» համար Մորալեսը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնող 1972 թվականի համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ 2009 թվականին Մորալեսը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ՝ իսրայելական բանակի գործողությունները պաղեստինցիների դեմ որակելով որպես «ցեղասպանություն»։