Ֆրանսիայի իշխանությունները ամերիկացի երգիչ Բոբ Դիլանին պարգևատրել է Պատվո լեգիոնի շքանշանով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Փարիզում կայացած արարողության ժամանակ Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին հայտարարել է, որ «Դիլանը» դարձել է երիտասարդության հերոս, որը ձգտում է արդարության և անկախության: Թեպետ Դիլանը երբեք ֆրանսերենով երգ չի ունեցել, այդուհանդերձ 1960-70-ականներին շատ հայտնի է եղել Ֆրանսիայում:
Դիլանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար` ասելով, որ հպարտ է և շնորհակալ: