Զիմբաբվեի իշխանությունները որոշում են կայացրել Զամբեզ գետի վրա գտնվող հայտնի Վիկտորիա ջրվեժը անվանափոխելում մասին: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ ջրվեժի անունը կդառնա Մոսի-օա-տունյա, որը նշանակում է «Որոտացող ծուխ»: Ջրվեժն այսպես են անվանում բնիկները:
Ջրվեժի անունը փոխել առաջարկող կուսակցության անդամները հայտնել են, որ անկախություն ձեռք բերելուց 30 տարի հետո իրենք այլևս չեն կարող հանդուրժել գաղութատիրությունը խորհրդանշվող այդ անվանումը:
Նշենք, որ ջրվեժը Բրիտանիայի Վիկտորիա թագուհու անունով է անվանել ճանապարհորդ և միսիոներ Դևիդ Լիվինգսթոնը 19-րդ դարում: 108 մ բարձրություն և 1,8 կմ լայնություն ունեցող ջրվեժը համարվում է աշխարհի հրաշալիքներից մեկը: