Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ բնապահպանները դրդել են Բնապահպանության նախարարին, որի պատճառով էլ Արամ Հարությունյանը տհաճ արտահայտություն է արել.«Ես կարծում եմ նախարարին դրդել են: Չեմ կարծում, թե բնապահպանների քայլերը դրական էին: Օրինակ դուք նման կերպ առաջարկվող ջուրը կխմեիք»,-լրագրողներից հակադարձ հարց ուղղեց Վաչե Գաբրիելյանը:
Նախարարը ցավում է կատարվածի համար, սակայն կարծում է, որ «ականջները կտրելը» փոխաբերական իմաստով է ասված. «Ցավալի արտահայտություն է արվել, սակայն կարծում եմ, որ այն փոխաբերական իմաստով է ասվել»,-ասաց նախարարը` ևս մեկ անգամ կրկնելով, որ նախարարին դրդել են: