տուն Լուրեր Բնապահպանության նախարարը դեմ չէ աշխատավարձերի բարձրացմանը

Բնապահպանության նախարարը դեմ չէ աշխատավարձերի բարձրացմանը

214
0

n

Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անդրադարձել է 2014 թվականին իրենց նախարարությանը հատկացվելիք բյուջեին`նշելով, որ այն եկող տարի կկազմի 1միլիարդ 366 միլիոն դրամ: «Այս բյուջեով նախատեսված է իրականացնել 19 ծրագիր, նախորդ տարվա համեմատ մեր ծրագրերը շարունակական են: Եթե ամփոփելու լինենք այս տարվա բյուջեն, պետք է նշենք, որ հիմնականում շարունակվում են նախորդ տարվա ծրագրերը, և ավելացումները վերաբերում են աշխատավարձերի բարձրացմանը և հատուկ պահպանվող տարածքների բարձրացմանը»,-նշել է բնապահպանության նախարարը: Լրագրողների այն հարցին, թե նրան ոգևորել է արդյոք պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին օրենքի նախագիծը, նախարարը պատասխանել է.«Թույլ տվեք բյուջեի քննարկման շրջանակներում գտնվող հարցերին պատասխանել, որովհետև կուզենայի, որ մենք այդ մեկնաբանությունները տայինք բյուջեն հաստատվելուց հետո: Բայց որպես պատասխան կարող եմ ասել, որ, բնականաբար, յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ընտանիք միշտ ընտանեկան բյուջեն պլանավորում է այնքանով, որքան որ կազմում է իրենց աշխատավարձերը, և բնականաբար, ընտանիքը միշտ կուզենա միշտ ավելին, այդ թվում նաև ես, սակայն անհրաժեշտ է բավարարվել այն բյուջեով, որը դու կարողանում ես տվյալ ամսվա ընթացքում ստեղծել»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here