տուն Հասարակություն Իրավական Նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

341
0

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում են, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ըստ տեղկության՝ Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել այն որոշումը, որով վարչապետն ամիսներ առաջ նրան ազատել էր աշխատանքից: Ըստ այդմ՝ նախկին տեղակալը պահանջում է որպես իրավական հետեւանք, իրեն վերականգնել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Հայցը ընդունվել է վարույթ և դատական գործը մակագրվել ՀՀ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:

Նշենք, որ Իգոր Սարգսյանը պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 23-ին՝ վարչապետի որոշմամբ: