Սիրիայի հյուսիս-արևելքում բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերի, քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների և Սիրիայի կառավարական ուժերի միջև:
Ruptly լրատվական գործակալության տեղեկությունը փոխանցում է shantnews.am-ը: Հաղորդվում է, որ Սիրիայի Թալ Թամր քաղաքի բնակիչները սկսել են փախչել տներից: Բնակիչների խոսքով` բախումները բնակավայրին շատ մոտ են եղել, հարվածները հասել են դպրոցի շենքին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ ռուս-թուրքական համատեղ պարեկությունը կսկսվի նոյեմբերի 1-ին, սակայն հավելել էր, որ Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունները, եթե քրդական ուժերը Թուրքիայի սահմանից 30 կմ չհեռանան: