տուն Տնտեսական Բնակարանների ու տների գներն աճում են

Բնակարանների ու տների գներն աճում են

253
0

04_big

Երեւան քաղաքում 2013 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1ք.մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 6.2%-ով: Այս մասին ասվում է կադաստրի պետական կոմիտեի վերջերս հրապարակված հաշվետվությունում: Մյուս քաղաքներում ևս բնակարանների գներն աճել են, բայց ավելի քիչ` 4.9%-ով:

Երեւան քաղաքում 2013 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին անհատական բնակելի տների շինության 1ք.մ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 4.5%-ով: Մյուս քաղաքներում անհատական բնակելի տների շինության 1ք.մ մակերեսի շուկայական միջին գները նույն ժամանակահատվածում աճել են 3.7%-ով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here