տուն Հասարակություն Բնական գազի մատակարարումը կդադարեցվի

Բնական գազի մատակարարումը կդադարեցվի

374
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 2-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Լոռու մարզի գազամատակարարումը:

Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դադարեցումը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ- Բերդ մայրուղային գազատարի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով է:

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել»:

Ընկերությունից տեղեկացնում են, նաև, որ նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ։ Դրանք իրականացվում են հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների ադյունքում։