տուն Հասարակություն Առողջապահություն Բնականոն կյանքին շուտ չենք վերադառնա. զրույց Արսեն Թորոսյանի հետ. armeniasputnik.am

Բնականոն կյանքին շուտ չենք վերադառնա. զրույց Արսեն Թորոսյանի հետ. armeniasputnik.am

525
0

Առողջապահության նախարարը պատմել է, թե քանի ժամ է տևել այս օրերին իր ռեկորդային քունը, վերջին անգամ երբ է տեսել որդուն և ծնողներին։

Առաջիկա երկու տարիներին բնականոն կյանքին վերադառնալ, հավանաբար, չի ստացվի։ Այս կարծիքին է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցը նախարարին հանդիպել է երևանյան հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ կարանտինային խիստ ռեժիմում ապրում է մեկուսացված քաղաքացիների մի մասը։ Թորոսյանը պատմել է, որ խոսել է բուժանձնակազմի հետ՝ տեղեկանալով մեկուսացված քաղաքացիների առողջական վիճակի մասին։ Նրանք բոլորն իրենց լավ են զգում։ Նախարարի խոսքով՝ որպես կանոն, մեկուսացման առաջին օրերին լինում է, որ 5-10 քաղաքացի իրենց լավ չեն զգում, անմիջապես հոսպիտալացվում են ու հետազոտվում։ Մի մասի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվում։

«Այս ամբողջ ընթացքում մեկուսացված քաղաքացիներից 400-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե նրանք կարանտինում չլինեին, պատկերացրեք՝ այդ 400-ը քանի հոգու կարող էին վարակել»,- ասել է նախարարը։

Թորոսյանը նշել է՝ այս պահին դժվար է կանխատեսել, թե երբ համավարակը կնահանջի: Վիրուսը կարող է շատ անկանխատեսելի լինել։ Նախարարը կարծում է, որ հնարավոր է նվազեցնել տեմպը, եթե քաղաքացիներն ուշադիր լինեն և հետևեն անվտանգության կանոններին։

«Մենք պետք է զգոն լինենք հատկապես աշնանը, ձմռանն ու հաջորդ գարնանը, քանի որ հնարավոր է՝ նոր բռնկումներ լինեն»,- նշել է նա։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: