տուն Հասարակություն Բյուրեղավան խոշորացված համայնքում բազմաթիվ ծրագրեր են մեկնարկել

Բյուրեղավան խոշորացված համայնքում բազմաթիվ ծրագրեր են մեկնարկել

529
0

Այս տարի Բյուրեղավանում սուբվենցիոն 4 ծրագրեր կիրականացվեն

  • Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի և բակի հիմնանորոգում — շուրջ 50 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է
  • Բյուրեղավանի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում — ավելի քան 59 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է
  • Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում — 8 մլն. դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 30 %-ը պետական բյուջեից
  • Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում. ծրագրի շրջանակում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին — շուրջ5 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 55 %-ը պետական բյուջեից:

Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում այս պահին բուռն շինարարություն է իրականացվում:

Ինչ վերաբերում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը, պետք է նշենք, որ այս տարվա սուբվենցիայով համայնքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն, մասնավորապես,

  • Բյուրեղավանում կապիտալ կասֆալտապատվեն և կնորոգվեն ներհամայնքային փողոցներ, բակային հատվածներ, մայթեր, այդ թվում՝ գերեզմանոց տանող ճանապարհը
  • Նուռնուսում՝ մի շարք փողոցներ և նրբանցքներ, ինչպես նաև գերեզմանոց տանող ճանապարհը:

Շին.աշխատանքների իրականացման համար մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթն արդեն կայացվել է. շուտով աշխատանքները կմեկնարկեն:

Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Նուռնուսում կմեկնարկեն համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները:

Աշխատանքային այցերի ընթացքում մարզպետը  բազմիցս քննարկել է Նուռնուսում համայնքային կենտրոն ունենալու անհրաժեշտությունը՝ որպես փոքր բնակավայրերի զարգացմանն ուղղված կարևորագույն բաղադրիչ: Համայնքի ղեկավարի հետ դիտարկվել են Նուռնուսի կենտրոնում տարիներ շարունակ չգործող շինությունը համայնքային կենտրոն վերակառուցելու տարբերակները:

Կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել ծրագիրը. այս փուլում համայնքային կենտրոնի կառուցման համար ձեռք կբերվեն շենքը, տարածքը և նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Համայնքային կենտրոնը կունենա վարչական ղեկավարի նստավայր, մոբիլ մանկապարտեզի բազայի վրա հիմնված մանկական սենյակ, տարեցների համար ժամանցի սենյակ և գրադարան:

Եվ վերջում, անդրադառնանք Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցմանը՝ ընդգծելով, որ ցանցը 40-ական թվականների է՝ բավականին հնամաշ և արդիականացման խիստ կարիք ունի:

Ծրագրի շրջանակներում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին:

Այս փուլում նախատեսված է Նուռնուսի պոմպակայանից մինչև Ջրաբերի ՕԿՋ բարձր ճնշման կայանի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում:

Ահա այսպես՝ քայլ առ քայլ, մեր բոլոր համայնքներում կյանքի են կոչվելու սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը: