Երկու օր առաջ Այդահո նահանգի «Լուսնային խառնարաններ» ազգային արգելոցում կորած 63-ամյա Ջո Էլիոթ Բլեյքսլիի որոնումները դադարեցվել են, քանի որ բյուջետային ճգնաժամի պատճառով արգելոցի ղեկավարությունը արձակուրդ է ուղարկել աշխատակիցներին:
ԱՄՆ դաշնային օրենքը թույլ չի տալիս պետական պաշտոնյաներին մասնակցել որոնողական աշխատանքների, եթե դրա համար չկա համապատասխան ֆինանսավորում: Այս մասին հաղորում է The Daily News-ը: Աշխատակիցներից շատերն ասել են, որ պատրաստ էին շարունակել որոնողական աշխատանքները կամավոր հիմունքով, սակայն դա արգելվում է:
Որոնողական աշխատանքներին մասնակցում էին 70 փրկարարներ, շներ, ուղղաթիռ: Վերջերս հայտնաբերվել էր 69-ամյա Էմի Լքերթի դին, ով կորել էր Ջո Բլեյքսլիի հետ: