Միացյալ նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամն ԱՄՆ-ում և Կոնգրեսի կողմից բյուջետային օրենքի ժամանակավոր տապալումն ու կառավարության աշխատանքների խափանումը զգալի վնաս են հասցրել ԱՄՆ-ի վարկին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Այս իրավիճակն, ըստ Քերիի, ստիպում է, որպեսզի «ԱՄՆ-ի ընկերներն ու հակառակորդներն ուշադիր հետևեն Միացյալ Նահանգներում տեղի ունեցող զարգացումներին»։
«Այն իրադարձությունները, որոնք եղան վերջերս, կարող են վնաս հասցնել ԱՄՆ-ի նկատմամբ հարգանքին, իսկ դա մեր ազգային հզորության ամենագլխավոր տարրն է», — նշել է Քերին՝ հավելելով, որ ապագայում անհրաժեշտ է խուսափել նման իրավիճակներից։