«Մի հարց եմ բարձրացնում, որը տեխնիկական է, բայց` կարևոր: Բյուջեի ֆայլը, որ ուղարկվում է, բարդ է այն ուսումնասիրել: Երբ տպում ես` թարս է դուրս գալիս, տառերը կպած են տպվում և այլն: Ոնց որ պայմանավորված լինի այնպես անել, որ պատգամավորները դժվար հասկանան ու ուսումնասիրեն բյուջեի ֆայլը»,-ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ՝ դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, նշել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պավել Սաֆարյանն էլ վստահեցրել է, թե այդ ամենը դիտավորյալ չի արվել, որ պատգամավորները բյուջեի նախագիծը ուսումնասիրելու դժվարություններ ունենան: «Տեխնիկական մասով ես չեմ զբաղվում, բայց ամեն ինչ կանենք, որ ձեզ համար հեշտ լինի այսուհետ բյուջեն ուսումնասիրելը»:
Էմմա Պալյան