տուն Տնտեսական Բյուջեն հավելուրդով է կատարվում

Բյուջեն հավելուրդով է կատարվում

267
0

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը այսօր ներկայացրեց պետբյուջեի ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների օպերատիվ հաշվետվության արդյունքները, ըստ որի եկամուտները կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 21.7 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here