Այս կառավարությունը պետք է հեռանա իշխանությունից ու չպետք է ներկայացնի գործադիր իշխանությունը. այս մասին այսօր 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա կարծիք է հայտնել, որ բյուջեի նախագիծն իրականում միջոցների բաշխում է: Պատգամավորը խիստ կասկածում է, որ նման ահռելի չափերի հասնող արտագաղթի պայմաններում կառավարությանը կհաջողվի եկամուտներ հավաքագրել, որովհետև հեռանում են աշխատանք ստեղծող մարդիկ:
«Որքան շուտ հեռանաք, այնքան շատ կօգնեք մեր ժողովրդին: Հիմա էլ ուզում եք մտնել մի միության մեջ, որ խեղդեք Հայաստանում ժողովրդավարական գործընթացները: Դեռ ինչեր են մեզ սպասվելու, եթե սկսեք Լուկաշենկոյի հետ համագործակցել»,- ասել է Փոստանջյանը:
Էմմա Պալյան