2015 թվականին Պենտագոնը պատրաստվում է ամերիկյան 520 հազար զինվորականներից կազմված բանակը դարձնել 440-450 հազարանոց։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։
Դա կլինի 1940 թվականից մինչ օրս ամերիկյան զինված ուժերի ամենափոքր քանակը։ Մյուս ծրագրերի մեջ նաև մտնում են՝ հրաժարվել A-10 Thunderbolt թանկարժեք ինքնաթիռներից, փակել մի շարք բազաներ, հանել աշխարհի տարբեր կետերում գտնվող որոշ ՌԾՈւ-ի նավեր և կրճատել զինծառայողների աշխատավարձերն ու հավելավճարները։
Երկամյա բյուջեն Կոնգրեսի կողմից հավանության է արժանացել 2013 թվականին։ Այն նախատեսում է ռազմական տարեկան բյուջեն դարձնել 500 միլիարդ դոլար, որը շուրջ 30 միլիարդով ավելի պակաս է նախորդ տարիների բյուջեից։