տուն Տնտեսական Բյուջեի եկամուտները գերակատարվել են. վարչապետ

Բյուջեի եկամուտները գերակատարվել են. վարչապետ

251
0

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2019 թ. բյուջեի եկամուտները, առաջին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են 8.9 միլիարդ դրամով: Այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշներին գերազանցում են 49.5 միլիարդ դրամով կամ 16.5 տոկոսով: Սրանք ավելի կընդգծվեն, եթե ասենք՝ 60.5 միլիարդ դրամով ավելի են եղել հարկային հավաքագրումները 2019 թվին:

Կորոնավիրուսի պատճառով, վարչապետի խոսքով, դեռ անորոշ է, բայց տնտեսության զարկերակին տիրապետում են:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին՝ բարեխղճորեն հարկերը հավաքելու, իսկ ՊԵԿ-ին՝ հարկերի հավաքագրման համար: «Այն շրջիկ խոսակցությունը, որ մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում, հարկերը գոյանում են աշխատանքի շնորհիվ»,- մանրամասնեց պարոն Փաշինյանը: