«Ժողովուրդ, ԲՀԿ-ՕԵԿ պատերազմը արդեն կարելի է համարել սկսված: Ֆեյսբուքում արդեն էջ է բացվել՝ «Ես զզվում եմ Արթուր Բաղդասարյանից»: Հատուկ ուզում եմ հիշեցնեմ, որ նման էջեր բացվել են Արմեն Աշոտյանի դեմ: «Ես Զզվում եմ Արմեն Աշոտյանից», զզվելու ֆոնին էջ է բացվել նաև Էդուարդ Շարմազանովի դեմ, նույն բովանդակությամբ:
ԲՀԿ-ն հիմա արդեն զզվում է «Արթուր Բաղդասարյանից, և նման էջ է բացել:
Դե ինչ, հետաքրքիր ա, թե ինչով կավարտվի ԲՀԿ-ի այս անգամվա զզվանքը:
Խոսքը մեր մեջ ասեմ, որ ԲՀԿ-ն շատ նման ա ՕԵԿ-ին: ՕԵԿ-ը արդեն համագործակցելա իշխանությունների հետ, իսկ ԲՀԿ-ն շանս ա ման գալիս, որ կրկին համագործակցի այս իշխանությունների հետ:
Արժեք իրար»:
Լրագրող Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքի էջից