տուն Լուրեր ԲՀԿ-ն քննադատում է իշխանություններին

ԲՀԿ-ն քննադատում է իշխանություններին

283
0

Elinar

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն այսօր ճեպազրույցների ժամանակ քննադատել է իշխանություններին մասնավորապես այն բանի համար, որ պատգամավորների իրավունքները սահմանափակելու քայլեր են կատարում: Խոսքը նոյեմբերի 5-ին բերման ենթարկված, այնուհետև կալանավորված անձանց հետ պատգամավորների տեսակցությունների արգելքի մասին է:

Էլինար Վարդանյանը նշել է, որ Հայաստանում օրենքների խնդիր չկա, օրենքով հստակ է, որ պատգամավորները իրավունք ունեն տեսակցելու այդ անձանց, խնդիրը օրենքները կիրառելու մեջ է: «Ինձ համար առավել քան տարօրինակ է, երբ հարցը մեկ անգամ բարձրացնելուց հետո ինչ-ինչ պատկան մարմիններ դրսևորում են նման ոչ պատշաճ վերաբերմունք պատգամավորների նկատմամբ»,- նշել է նա:

 

 

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here