ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ելույթների ժամանակ խոսեց բանկերի կողմից տրվող բարձր տոկոսների մասին.
«Վերջին շրջանում մեծ են հայրենիքը լքողների մեջ այն մարդիկ, ովքեր ողջ ունեցվածքը գրավ են դրել ու չեն կարող տոկոսները մարել: Այսօր խմբակցության հետ հանդիպման ժամանակ Կենտրոնական Բանկի նախագահը ներկայացրեց, թե ինչու են այդ վարկերն այդքան բարձր: Կա 98 տոկոս վերադարձելիություն: Որոնք են պատճառները, որոնցով գյուղացիներին ու փոքր ու միջին բիզնեսմեններին տրամադրվող տոկոսներն այդքան մեծ են լինում: Ասում են բանկային համակարգը կայացած է: Բայց չի կարող կայացած բանկային համակարգ ունեցող պետության տնտեսությունը փլուզվի: Վաշխառույական մոտեցումը պետք է վերանայվի: Գնաճի զսպումը պիտի լինի ձեր կարևորագույն գործը: Այսօր քաղաքացին լուծում է հացի խնդիր: Բնականաբար Ձեր անձի դեմ բան չունենալով մենք չենք մասնակցի քվեարկությանը»,- եզրափակեց պատգամավորը: