տուն Լուրեր ԲՀԿ-ն կուտակայինի մասով իր մոտեցումները չի փոխել

ԲՀԿ-ն կուտակայինի մասով իր մոտեցումները չի փոխել

107
0

Naira-Zohrabyan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր ԱԺ 6 խմբակցությունները կուտակային համակարգին առնչվող քննարկմանը կներկայանան 2-ական անդամով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 3-ական անդամով:
Սպասվելիք քննարկման վերաբերյալ AraratNews.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով ևս մասնակցելու է հանդիպմանը: Մեզ հետ զրույցի ընթացքում տիկին Զոհրաբյանը շտապում էր կառավարություն և նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչպիսի առաջարկներ է անելու կառավարությանը խնդրի կապակցությամբ. «Չեմ ուզում շտապել և որևէ ենթադրություն անել: Այս պահին ես և իմ գործընկեր Միքայել Մելքումյանը գնում ենք կառավարություն, իսկ թե կառավարության ղեկավարը ինչ առաջարկով հանդես կգա՝ դեռ չգիտենք: Մեզ համար մի բան է հստակ, որ կուտակային օրենքի պարտադիր բաղադրիչը պետք է հանվի, որից հետո մնացյալ հարցերի վերաբերյալ քննարկումները որևէ արդյունքի կբերեն: Եթե պարտադիր բաղադրիչը չի հանվելու, ապա կոսմետիկ լուծումները դրական տեղաշարժ չեն ապահովի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը` ավելացնելով, որ իրենք իրենց մոտեցումները չեն պատրաստվում փոխել: