տուն Լուրեր ԲՀԿ-ն դեմ չէ Սերժ Սարգսյանի օրոք նոր պաշտոններ ստանալուն

ԲՀԿ-ն դեմ չէ Սերժ Սարգսյանի օրոք նոր պաշտոններ ստանալուն

275
0

bhk-logo

Ազգային Ժողովի չորս ոչ իշխանական կուսակցությունները հայտարարել էին, որ սկսելու են կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց: Այս ժամանակահատվածում եղել են բազմաթիվ կարծիքներ այն մասին, թե ինչու չորս կուսակցությունները չեն ցանկանում «պատժել» իրական մեղավորին: Չէ որ բոլորին էլ հայտնի է այն փաստը, որ Տիգրան Սարգսյանը չի կարող որոշումներ կայացնել, և այն ինչ իրականացնում է կառավաությունը` անում է այն Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Եվ ուրեմն ինչու չպահանջել նախագահի հրաժարականը:

Araratnews.am-ի տեղեկություններով այդ չորս կուսակցություններից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նման մտադրություն ունեցել են ժամանակին, սակայն, գնահատելով իրենց ռեսուրսները, չեն գնացել նման քայլի, քանի որ այն շատ նման կիներ դատարկ կրակոցի: Նախագահի հրաժարականը պահանջելուն կտրուկ դեմ է այլընտրանքային ԲՀԿ-ն: Այս կուսակցությունը միանգամայն ընդունելի է համարում Սերժ Սարգսյանի ղեկավարումը, միայն թե կառավարությունում հարմարավետ պորտֆելներ է ցանկանում, որպեսզի պատրաստվի գալիք նախագահական ընտրություններին: