ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ինքը իշխանությունների գրած սցենարից դուրս չի գալու: Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն իր քաղաքական գործընկերների հետ մասնակցելու է առաջիկա համապետական ընտրություններին, և պետք է չէ հուսահատվել, այլ սպասել, որ ԲՀԿ-ն հաղթելու է: Իսկ սրանից ավել ինչ է պետք իշխանություններին` իհարկե ոչինչ: Իշխանությունների միակ ցանկություն էլ դա է, որ ժողովուրդը համբերատար սպասի առաջիկա համապետական ընտրություններին, քանի որ այս դեպքում իրենք ծրագրից չեն շեղվի և կիրականացնեն այն քայլերը, որոնք կան իրենց ծրագրում:Սա թերևս բացահայտում է այն ինչ կա իրականում: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի համար ավելի ձեռնտու է իշխանությունը փոխանցել ԲՀԿ-ին, քան այլ կուսկացության, որը իր դեմ հնարավոր է քայլեր ձեռնարկի: ԲՀԿ-ն այս պահին իշխանության փրկությունն է և ԲՀԿ բոլոր քայլերն ուղղված են նրան, որ Սերժ Սրգսյանը իր երկրորդ ժամկետը ևս բարեհաջող ավարտին հասցնի: