տուն Քաղաքական ԲՀԿ նախագիծը չընդգրկվեց օրակարգում

ԲՀԿ նախագիծը չընդգրկվեց օրակարգում

242
0

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօրվա նիստին ներկայացրեց «Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Վահե Էնֆիաջյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների հիմքում դրված են ճանապարհային ոստիկանությունից ստացած մտահոգիչ վիճակագրական տվյալները։

«2018 թ. ընթացքում գրանցվել է 2539 ՃՏՊ, որից 217 մահվան ելքով, 3741 հոգի էլ վիրավորվել է։ 2019 թ. արձանգրվել է 2954 ՃՏՊ, 220 զոհ, 4253 վիրավորման դեպք։ Մենք գտնում ենք, որ պետք է կանխարգելող  գործընթաց սկսել, որի համար նախագծում դրել ենք նաև միջազգային փորձը. ուսումնասիրել ենք ԵԱՏՄ-ի և միաջազգային փորձը»,- ասաց  Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ առաջարկում են խստացնել հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու համար նախատեսված տուգանքը:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ այն ժամանակավրեպ է և ընդունելի չէ այսօր, քանի որ իշխանությունն ունի մեծ փաթեթ՝ կապված տուգանային միավորների հետ, որով արդեն կարգավորվում են ՃՈ իրավահարաբերությունները։

Նախագիծը 82 դեմ, 25 կողմ ձայների հարաբերակցությամբ չընգգրկվեց ԱԺ օրակարգում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here