տուն Լուրեր ԲՀԿ-ի կեցվածքը ես գնահատում եմ որպես ընդդիմադիր ուժի գործունեություն. Ռուբեն Հակոբյան

ԲՀԿ-ի կեցվածքը ես գնահատում եմ որպես ընդդիմադիր ուժի գործունեություն. Ռուբեն Հակոբյան

82
0

20131004083337Ruben-Hakobyan_11

Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ վերջին շրջանում քաղաքական դաշտում ամենաուշագրավ երեւույթը 4 ոչ իշխանական ուժերի համագործակցությունն է:

«Իշխանությունները բավականին լոյալ են արտահայտվում, բայց գործնականում ամեն ինչ անում են, որ խոչընդոտեն այս 4 ուժերի համագործակցությունը: Այս ուժերի համագործակցության արդյունքում, որին կաջակցի նաեւ քաղաքացիական հասարակության մի մասը, արդյունքում տեղի կունենա իշխանափոխություն: Պետությունում արմատական փոփոխություն է պետք, որի համար պետք է իշխանափոխություն»,- ասաց Հակոբյանը:

Նա նշում է, որ Ժառանգությունը կողմ է ամբողջական իշանափոխության, արմատական փոփոխության:

«Կառավարության հրաժարականը ինքնանպատակ կլինի, եթե այլընտրանք չներկայացվի»,- ասում է Հակոբյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում ԲՀԿ-ի եւ ընդդիմադիր ուժերի հանդիպումներինˋ Հակոբյանը նշեց, որ «Ժառանգությունը» նույնպես ստացել է հրավեր եւ առաջիկայում կլինի հանդիպում ԲՀԿ-ի հետ:

«ԲՀԿ-ն ինքն է հրավիրել, առաջիկայում կլինի հանդիպումը եւ մենք  կքննարկենք երկրում ստեղծված իրավիճակը: ԲՀԿ-ի կեցվածքն այս ընթացքում ես գնահատում եմ որպես ընդդիմադիր ուժի գործունեություն»,- ասում է Հակոբյանը: