տուն Մամուլ ԲՀԿ-«Իմ քայլը» մենամարտը սկսվեց․ «Ժողովուրդ»

ԲՀԿ-«Իմ քայլը» մենամարտը սկսվեց․ «Ժողովուրդ»

258
0

«Ժողովուրդ»-ը գրում է․

«ԲՀԿ-ն, ի վերջո, խախտեց տևական լռությունն ու երկարատև ներքին քննարկումից հետո երեկ հայտարարեց` չեն մասնակցի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցի քվեարկությանը ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ վերջին շրջանում Փաշինյան- Ծառուկյան բազմաթիվ հանդիպումներ են եղել: Ու ինչպես երևում է, այս հարցում ընդհանուր հայտարարի հնարավոր չի եղել գալ, ու երեկվանից սկսվեց ԲՀԿ- «Իմ քայլը» բուն մենամարտը: Ծառուկյանը հայտարարեց, թե այդ նախագծի հիմքերը թույլ են: ԲՀԿ-ականներն ըստ էության համարում են, որ այս օրինագիծը իրավական առումով կաղում է, մերկ է: «Իմ քայլից» էլ հակադարձում են, թե իրական ընդդիմությունը պետք է կանգներ Հրայր Թովմասյանին գահընկեց անելու նախագծի կողմը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլից» ասել են, թե վստահ են, որ ԲՀԿ-ից կլինեն պատգամավորներ, որոնք կմասնակցեն և կողմ կքվեարկեն: Մեր տեղեկություններով` իշխող թիմում շատ վատ են ընդունել ԲՀԿ-ի այս կեցվածքը և որոշել են անխնա քննադատել ընդդիմադիր այս թևին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here