տուն Լուրեր ԲՀԿ գործարար պատգամավորներին կհրավիրեն Բաղրամյան 26

ԲՀԿ գործարար պատգամավորներին կհրավիրեն Բաղրամյան 26

279
0

bhk-logo

Երեկ որոշ լրատվամիջոցներ հրապարակեցին լուր, ըստ որի ԲՀԿ-ական գործարար պատգամավորները պատրաստվում են լքել կուսակցությունը, երբ ԲՀԿ-ն լրիվ ընդդիմադիր դեր ստանձնի և ձեռնամուխ լինի Վահան Բաբայանի նշած «բարիկադների» ստեղծմանը: Այս տեղեկությունները տարածվում են իշխանություների կողմից և դրանք նման են հետախուզության, որը իրականացվում է մարտից առաջ: Պարզվում է ՀՀԿ-ում իրադարձությունների նման զարգացումը շատ լուրջ կողմնակիցներ ունի և իշխանությունները համոզված են, որ այս կերպ կկարողանան ընդդիմադիր ԲՀԿ-ի վերջը դնել: Այս պահին մեր տեղեկություներով ՀՀԿ-ականները որևէ ԲՀԿ-ականի հետ դեռևս պայմանավորվածություն չունեն, սակայն հրապարակված լուրերին հետևելու են շատ ակտիվ աշխատանքները այս ուղությամբ: ՀՀԿ-ականները փորձելու են սկզբում ԲՀԿ-ական գործարար պատգամավորների մտերիմների միջոցով նրանց հասկացնել, որ «շառից փորձանքից հեռու մնան» և իզուր ընդդիմադիր չփորձեն խաղալ, իսկ եթե միջնորդավորված խոսակցությունները չօգնեն՝ նրանց կհրավիրեն Բաղրամյան 26 որտեղ հստակ և պարզ վերջնագիր կներկայացնեն: