Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել խմբակցություն: Այս մասին Tert.am-ին փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հակադարձելով տեղեկություններին, թե պատգամավորը ԲՀԿ խմբակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել:
«Ես չգիտեմ, թե Ազգային ժողով ինչ բովանդակությամբ դիմում է ներկայացրել Դավիթ Քոչարյանը, բայց խմբակցություն նա դիմում է ներկայացրել ապրիլի 11-ին՝ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ ԱԺ նախահագ պարոն Հովիկ Աբրահամյանին՝ դիմում, Մեծարգո պարո´ն նախագահ, խնդրում եմ դադարեցնել իմ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները՝ իմ դիմումի համաձայն: Սա փոխանցվել է խմբակցություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումի մասին է:
Խմբակցության քարտուղարը նաև նշեց, որ իրենք պատրաստվում են զրուցել Դավիթ Քոչարյանի հետ՝ հասկանալու մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելու պատճառները:
Մանրամասներն այստեղ: