տուն Լուրեր ԲՀԿ-ականները կուզեին, որ Տիգրան Սարգսյանը հիմա հրաժարական չտար

ԲՀԿ-ականները կուզեին, որ Տիգրան Սարգսյանը հիմա հրաժարական չտար

281
0

tigran-sargsyan-123154

Տիգրան Սարգսյանի հրաժարականը քաղաքական դաշտում նոր իրավիճակ է ստեղծել: Այն անսպասելի էր համարյա բոլորի համար և այս հրաժարականի գլխավոր իմաստը հենց այդ անսպասելիությունն էր: Սերժ Սարգսյանը այս կերպ մի քանի ժամվա ընթացքում խառնեց բոլորի խաղաքարտերը: Այս իրավիճակում ծանր է հատկապես «հրաշալի քառյակի» վիճակը: ԱԺ չորս ոչ իշխանական կուսակցությունները հույս ունեին, խիստ ընդդիմադիր կեցվածք ընդունելով, փորձել հասնել վարչապետի և կառավարության հրաժարականին, այդպիսով ցույց տալ, որ իրենք մտահոգ են ժողովրդի խնդիրներով և կարողանում են արդյունավետ պայքարել: Սակայն Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ վարչապետի հրաժարականի կարիք այլեւս չկա, եւ քառյակը կարող է «գնալ տներով»: Վարչապետի հրաժարականով Սերժ Սրագսյանը երկու թիրախի հարվածեց` առաջին նա վնասազերծեց քառյակը և նրանց համախմբման անհրաժեշտությունը հասցրեց զրոյի, և երկրորդ, նա մի փոքր էլ երկարաձգեց իր ժամանակը, քանի որ վարչապետի հրաժարականը հասարակության որոշակի շերտերի մոտ նորից հույս արթնացրեց, որ ամեն ինչ կորած չէ: Մի բան հստակ է, որ Սերժ Սարգսյանի օրոք, անգամ եթե հրեշտակ նշանակվի վարչապետ, ոչինչ դեպի լավը չի գնալու։ Իհարկե, հասարակության կյանքի լավացումը Սերժ Սարգսյանի համար առաջնային մտահոգությունների թվին չի պատկանում: Ի դեպ ԲՀԿ-ում բոլորը, բացի Գագիկ Ծառուկյանից, իրավիճակին չեն տիրապետում և չգիտեն ինչ խոսեն կամ ինչ անեն և, այդ իսկ պատճառով, հետաձգում են իրենց բոլոր պլանները: Անգամ որոշ ԲՀԿ-ականներ կցանկանային, որ Տիգրան Սարգսյանը հիմա հրաժարական չտար, քանի որ այդ կերպ իրենք կշարունակեին ընդդիմադիր խաղալ և խոսել հասարակության փրկության մասին: