Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի նախկին չեմպիոն Ռոմարիոն քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին և այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկին:
«Ինչ վերաբերում է Վալկին, ապա նա սպորտի համաշխարհային պատմության ընթացքում ամենամեծ «ռեկետն» է իրականացնում: Նախագահ Յոզեֆ Բլատերի հետ նա զբաղված է շանտաժով, ինքը Բլատերը` գող է, կաշառակեր և պոռնիկի զավակ: Կներեք այս արտահայտության համար, սակայն դա հենց այն է, ինչի հետ մենք ստիպված ենք շփվել:
Վալկեն նույնիսկ ասում էր, որ Առաջնությունը Բրազիլիայում կլինի ամենավատերից մեկը ՖԻՖԱ-ի պատմության ընթացքում: Այդ մարդը գալիս է իմ երկիր, նման ելույթներ է ունենում, իսկ բոլորը նրան ծափահարում են, — ասել է Ռոմարիոն: Այս մասին հաղորդում է Samba Sport-ը: