Ղրղզստանի մայրաքաղաքում այսօր կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը: Ինչպես արդեն հայտնի է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ ժամանեց Բիշքեկ:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում հիմնականում տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր են:
Նախօրեին Բիշքեկում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: