տուն Աշխարհ Բիշկեկում հարձակվել են կանանց իրավունքների պաշտպանության կարգախոսով ցույցի մասնակիցների վրա

Բիշկեկում հարձակվել են կանանց իրավունքների պաշտպանության կարգախոսով ցույցի մասնակիցների վրա

271
0

Մի խումբ դիմակավորված տղամարդիկ այսօր՝ Կանանց միջազգային օրը, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում հարձակվել են կանանց իրավունքների պաշտպանության կարգախոսով ցույց անցկացնող մարդկանց վրա:

Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ոստիկանները դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, երբ գրոհայինների մեծ մասն արդեն հեռացել է, և ձերբակալել են մի քանի տասնյակ ցուցարարների:

Հարձակվողները կրել են ավանդական ղրղզական գլխարկներ, ցույցի վրա հարձակվելու դրդապատճառն այս պահին հայտնի չէ: