տուն Քաղաքական Միջազգային Բիլ Քլինթոնը քննադատել է Օբամային

Բիլ Քլինթոնը քննադատել է Օբամային

403
0

url2

ԱՄՆ-ում, կարծես, Բարաք Օբամայի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կոչ է արել Օբամային շտկումներ մտցնել առողջապահական ապահովագրության մասին օրենքում, որը համարվում է Օբամայի ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Ապահովագրական շատ ընկերություններ դադարեցրել են միլիոնավոր ամերիկացիների ապահովագրական վճարների տրամադրումը, քանի որ գործող ապահովագրական կանոնները չեն համապատասխանում նոր ընդունված օրենքի սահմանած չափանիշներին։ Անցած շաբաթ Օբաման ներողություն է խնդրել այն ամերիկացիներից, ովքեր կորցրել են իրենց բժշկական ապահովագրությունները։

«Անձամբ ես կարծում եմ, որ նախագահը պետք է պահի խոստումը, որը ժամանակին տվել է դաշնային կառավարությունը, որի արդյունքում մարդիկ կկարողանան պահպանել նախկինում ունեցած բժշկական ապահովագրությունները, որոնք իրենց ձեռնտու են։ Նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի օրենք փոխել», — ասել է Բիլ Քլինթոնը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here