Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Բիլ Գեյթսի եւ նրա կնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամը որոշում է կայացրել 10 միլիոն դոլար հատկացնել՝ Չինաստանում եւ Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Հատկացված գումարը որպես անհետաձգելի օգնություն տրամադրվելու է վիրուսի դեմ պայքարող կառույցներին՝ 5 միլիոն դոլարը Չինաստանին եւ 5 միլիոն դոլարը՝ Աֆրիկային համամասնությամբ։
Նշենք, որ ներկայումս կորոնավիրուսով հիվանդացածների թիվը 2744 է, մահացածներինը՝ 80։ Վարակն ունի հետեւյալ աշխարհագրությունը՝ Չինաստան, Հոնգկոնգ, Մակաո, Թայվան, Թաիլանդ, Ճապոնիա, Հարավային Կորեա, Կանադա, Վիետնամ, Սինգապուր, Նեպալ, Ֆրանսիա, Ավստրալիա, Մալայզիա։