տուն Քաղաքական Միջազգային Բիլ Գեյթսը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը. Forbes

Բիլ Գեյթսը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը. Forbes

187
0

Bill-Gates_2012907b

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին դարձել է Forbes-ի վարկածով ամենահարուստ մարդն աշխարհում, ում կարողությունը այս տարվա դրությամբ կազմում է 76 մլրդ դոլար: Գեյթսն այս տիտղոսը կորցրել էր 4 տարի առաջ, երբ առաջին հորիզոնական էր տեղափոխվել մեքսիկացի մեդիա-մագնատ Կարլոս Սլիմը:

2014 թվականի վարկանշային աղյուսակում Սլիմը երկրորդն է` 72 մլրդ-ով: Երրորդ տեղում Inditex ընկերության հիմնադիր, իսպանացի Ամանսիո Օրտեգան է, ում պատկանում է Zara խանութների ցանցը (64 մլրդ դոլար): Ֆինանսական աշխարհի հսկաներից Ուորեն Բաֆեթը 58,2 մլրդ-ով չորրորդն է, Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը 48 մլրդ-ով` հինգերորդը: