տուն Աշխարհ Բիլ Գեյթսը գնել է հեղուկ ջրածնով աշխատող առաջին զբոսանավն աշխարհում. The Guardian...

Բիլ Գեյթսը գնել է հեղուկ ջրածնով աշխատող առաջին զբոսանավն աշխարհում. The Guardian (լուսանկար)

312
0

Աշխարհի երբեմնի ամենահարուստ մարդ Բիլ Գեյթսը գնել է աշխարհում առաջին ջրածնային սուպերզբոսանավը, որն արժե 644 մլն դոլար:

The Guardian-ի տեղեկությունը փոխանցում է tert.am-ը` նշելով, որ հեղուկ ջրածնի հիմքով գործող ջրային փոխադրամիջոցն ունի լողավազան, ուղղաթիռի վայրէջքի հարթակ, մարզասրահ, սպա սրահ և այլ հարմարություններ:

Aqua կոչվող զբոսանավն ունի 112 մ երկարություն: Դրա շնորհանդեսը կայացել էր նախորդ տարի՝ Մոնակոյի զբոսանավերի ամենամյա շոուի շրջանակում:

Զբոսանավն ունի հինգ տախտակամած: Այն նախատեսված է առավելագույնը 14 հյուրի և 31 հոգանոց սպասարկող անձնակազմի համար:

Նշվում է, որ Microsoft ընկերության միլիարդատեր հիմնադրի նոր շքեղ զբոսանավը ջուրը չի իջեցվի մինչ 2024 թվականը:

64-ամյա Գեյթսն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվել է 118 մլրդ դոլար: Հատկանշական է, որ միլիարդատերը շատ է սիրում հանգիստը զբոսանավերի վրա անցկացնել, սակայն իր սեփական զբոսանավը չունի: Սովորաբար նա վարձակալում է դրանք: