Բիթքոյն թվային արտարժույթի փոխանակման կուրսը դոլարի հետ առաջին անգամ գերազանցել է 1/1000-ի ցուցանիշը։ Բիթքոյնը ստեղծվել է 2009 թվականին և անհրաժեշտ է էլեկտրոնային վճարումներ կատարելու համար։
Սկզբում դոլար/բիթքոյն հարաբերության տարբերությունը մեծ չէր։ 2013 թվականին մեկ բիթքոյնն արժեր 20 դոլար։ Նրա գինը կտրուկ աճեց, երբ ԱՄՆ Սենատի համապատասխան հանձնաժողովը բիթքոյնը ճանաչեց որպես ֆինանսական օրինական ծառայություն։
Բիթքոյնի հետ կապված գոյություն ունի մեկ խնդիր․ այն հաճախ օգտագործվում է հանցավոր խմբերի կողմից, քանի որ հնարավոր չէ հետևել, թե ով է իրականացնում վճարումը։