տուն Քաղաքական Միջազգային Բիթքոյնների փոխարժեքը սկսել է կտրուկ անկում ապրել

Բիթքոյնների փոխարժեքը սկսել է կտրուկ անկում ապրել

206
0

bitcoin

Բիթքոյն վիրտուալ արտարժույթի փոխարժեքն այսօր անկում է ապրել մինչև 500 դոլար մեկ բիթքոյնի դիմաց: Ժամը 16:00-ի դրությամբ MTGox Exchange-ում նրա փոխարժեքը կազմել է 1։485-ի: Անկումը պայմանավորված է Չինաստանի կենտրոնական բանկի կողմից այս արժույթով վճարումներ կատարելու արգելքով:

Հիշեցնենք, որ բիթքոյները վերջին մեկ ամսվա ընթացքում աճել են 80 անգամ` 13 դոլարից հասնելով 1000 դոլարի: Իսկ 2009 թվականին, երբ ներդրվեց այս արտարժույթը, այն արժեր 5 ցենտ: Նման հետաքրքրությունը բիթքոյնի նկատմամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա էլեկտրոնային ալգորիթմը թույլ չի տալիս պատկան մարմիններին գտնել, թե ով է վճարել տվյալ ծառայության կամ ապրանքի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here