տուն Աշխարհ Բիթլիսի 46 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել

Բիթլիսի 46 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել

305
0

Թուրքիայի Բիթլիս նահանգի 46 գյուղերում պարետային ժամ է (փողոց դուրս գալու արգելք) հայտարարվել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Բիթլիսի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում «անջատողական ահաբեկչական կազմակերպության» անդամների ու նրանց թաքստոցների առկայության մասին ստացված տեղեկությունների հիման վրա անցկացվելու են ուժային գործողություններ:

«Անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամներին ձերբակալելու, ժողովրդի կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 17-ի ժամը 6:00-ից սկսած մինչև հաջորդ հրամանի արձակումը հայտարվում է պարետային ժամ».- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական է համարվում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) կոչվող ռազմաքաղաքական կազմակերպությունը: