Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Բիզնես ոլորտից երկու նորություն, որոնք հետո կդրսևորվեն որպես գների նվազում կամ աճ, և ըստ այդմ՝ մեկը լավ, մյուսը վատ:
Լավն այն է, որ կառավարությունում նախնական որոշում է կայացվել ազատականացնել ավիափոխադրումների ոլորտը, ինչը կհանգեցնի ավիատոմսերի գների նվազմանը:
Վատն այն է, որ ոչ մեծ գործարարները ևս պետք է տեղադրեն 1000-դոլարանոց նոր ՀԴՄ սարքեր, ինչը բնականաբար կփոխհատուցեն սպառողների հաշվին՝ բարձրացնելով ապրանքների և ծառայությունների գները: Եվ եթե լավ նորություն ընդամենը նախնական որոշում է, ապա վատը՝ կատարման համար պարտադիր:
Այսպիսի գնային հավասարակշռություն…