տուն Լուրեր Բիբին հեռացիր, Բիբին խաբեբա. Բողոքի ակցիա ռուս տնօրենի դեմ (Տեսանյութ)

Բիբին հեռացիր, Բիբին խաբեբա. Բողոքի ակցիա ռուս տնօրենի դեմ (Տեսանյութ)

302
0

148

Ինչպես Araratnews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է լուծարել Խոշոր սպառողների սպասարկման (ԽՍՍ) դեպարտամենտը եւ աշխատանքից ազատել վարչության 41 աշխատակիցներին: Պաշտոնական որոշում դեռեւս չկա, բայց ընկերությունն աշխատակիցներին արդեն տեղեկացրել է ազատման մասին: Ընկերության 41 աշխատակիցները`«Բիբին հեռացիր», «Բիբին խաբեբա» և այլ պաստառներով այսօր նորից բողքի ակցիա են կազմակերպել ընկերության շենքի դիմաց: Ակցիայի ժամանակ մասնակիցների հարցերին պատասխանելու համար ներկա է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անվտանգության բաժնի ներկայացուցիչը և բողոքող աշխատակիցներին տեղեկացրել, որ Բիբինը չի կարող այսօր պատասխանել իրենց հարցերին, մինչդեռ 41 աշխատակիցները պահանջել են, որ Բիբինը ներկայանա և ավելացրել են, որ անվտանգության աշխատակցի հետ իրենք խոսելու ոչինչ չունեն, որ իրենց խնդիրը ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ է: Մի քանի րոպե անվտանգության աշխատակցի հետ զրուցելուց և իրենց բարձրացրած հարցերին սպառիչ պատասխան չստանալուց հետո, բողոքի ակցիայի մասնակիցները դեմքով շրջվել են անվտանգության բաժնի ներկայացուցչին և բարձր ձայնով կրկնել՝ Բիբին հեռացիր:

 

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here