տուն Քաղաքական Միջազգային Բիբերը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում ամենաշատ բարձրության վրա արված տատուի...

Բիբերը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում ամենաշատ բարձրության վրա արված տատուի շնորհիվ

178
0

3094523

Հայտնի փոփ երգիչ Ջասթին Բիբերը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս անգամ կանադացին ցանկանում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Նա հատուկ չվերթ է կատարել Մեքսիկայից Կանադա, որպեսզի իր անձնական ինքնաթիռում տատու անի մարմնի վրա՝ դրանով իսկ ռեկորդ սահմանելով ամենաշատ բարձրության վրա արված տատուի համար։

Բիբերի կրծքին արվել է խաչի տեսքով դաջվածք, իսկ փորի աջ կողմում՝ «Ների՛ր» գրությամբ։ Տատուներն արել է նրա ընկերը՝ Նյու Յորքում հայտնի մասնագետ Բենգ-Բենգը․ «Սա ամենադժվար աշխատանքն է, որին ես ձեռնամուխ եմ եղել։ Տուրբուլենտության պատճառով ինքնաթիռը շարժվում էր, և ես ստիպված էի ավելի խնամքով անել աշխատանքը», — ասել է Բենգ-Բենգը։

Նա պատմել է, որ այդ ողջ գործընթացը տևել է մեկուկես ժամ, այն նկարահանվել է տեսխցիկով։