Բրազիլիայի ոստիկանությունը կարող է պատասխանատվության ենթարկել հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերին։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Բիբերը գրաֆիտի նկարում Ռիո դե Ժանեյրոյի փողոցներում։ Այս մասին գրում է BBC-ն։
Բիբերն ավելի վաղ իրավունք էր ստացել նկարել Ռիոյում, բայց ոչ այն վայրում, որտեղ արվել է գրաֆիտին։ Եթե Բիբերի մեղքը հաստատվի, ապա երգչին սպառնում է մինչև մեկ տարի ազատազրկում։
Բրազիլացի ֆոտոլրագրողները բողոք էին ներկայացրել ոստիկանություն ՝հայտնելով, որ Բիբերի թիկնապահները ծեծել են իրենց, երբ իրենք փորձել են լուսանկարել կանադացուն։