տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Սննդի մեջ ճարպի ավելցուկի վտանգի մասին

Բժշկի անկյուն. Սննդի մեջ ճարպի ավելցուկի վտանգի մասին

213
0

DSCN5490

Պատկերացրեք, որ կայացած մարդ եք, բոլոր իմաստներով: Ունեք ամեն ինչ, ինչ թույլ է տալիս ձեր երևակայությունը: Մի խոսքով, մի վիճակ, որին ձգտում ենք յուրաքանչյուրս:

Իսկ հիմա պատկերացրեք մեկ այլ վիճակ, երբ միանգամից, մեզ  զրկում են այդ ամենից: Ինչ է մնում մեզ` ոչինչ։ Ինչի կարող է հանգեցնել դա` նաև վախճանի:

Ահա այս համեմատությամբ  կարելի է պատկերացնել, թե ինչ է պատահում օրգանիզմի հետ, երբ զրկում ենք նրան սննդարար նյութերից: Քաղցով տանջահար օրգանիզմը չի կարողանում իր աշխատանքը կատարել: Կարևորագույն ու անփոխարինելի տարրերի անբավարարության պատճառով խախտվում են բոլոր օրգան համակարգերի աշխատանքը, էլ չասած` արտաքինի մասին:

Իսկ ինչ է լինում, երբ հակառակն է լինում, այսինքն, ոչ թե անբավարարություն, այլ ավելցուկ է լինում. պատկերացրեք` նույնատիպ  խախտումներ ու հետևանքներ և նյութափոխանակության խանգարումներ: Իսկ արտաքինը դրանից ամենևին չի շահում: Դրան հավելած այն ակնառու  փաստը, որ գեր մարդիկ շատ ավելի տարեց են երևում:

Մեծ դեր ունի այն հանգամանքը, թե սննդում որ ճարպերն են գերակշռում` «լավ», թե «վատ»: Ինչ ասել է դա. հագեցած ճարպաթթուներ (սրանք «վատն» են) կան կենդանական ծագման մթերքներում, իսկ «լավ»ճարպաթթուներ  ձկան  ու բուսական մթերքի մեջ են:

Ճարպերի վտանգը

Արտաքին տեսք.  ճարպի ավելցուկից ամենաշատը տուժում է արտաքինը.ավելանում է քաշը, պզուկներ են գոյանում, իսկ  մաշկը յուղոտույունից տհաճ փայլում է: Այդ կերպ օրգանիզմը հուշում է տիրոջը, սխալ սնման հետևանքով  օրգանիզմում առաջացած խանգարումների մասին:

Խանգարումներ «սեռական» ոլորտում. Ճարպաթթուն կանացի հորմոնների` էստրոգենների ակտիվ մշակման կարող է հանգեցնել, որը հղի է կաթնագեղձի քաղցկեղի առաջացմամբ:

Օրգանիզմի խարամակալում

Ճարպերն օրգանիզմում օքսիդանալով նպաստում են ազատ ռադիկալների առաջացմանը: Տվյալ տարրերը թուլացնում են իմունիտետը, քայքայում առողջ բջիջները` քաղցկեղային հիվանդությունների համար ստեղծելով նպաստավոր պայմաններ: Կանայք պետք է ազատ ռադիկալներից երկյուղեն նաև մեկ այլ պատճառով. դրանք արագացնում են ծերացման պրոցեսը:

Ենթամաշկային ճարպաբջիջները թույներ ու խարամներ են ներծծում, այլ կերպ ասած` խցանում են օրգանիզմը: Տվյալ փաստով է բացատրվում այն հանգամանքը, որ «ճարպային սննդակարգի»“ դեպքում հաճախ սրտխառնուք, փորլուծ ու բորբոքային երևույթներ են առաջանում:

Ճարպի ազդեցությունը մարսողական համակարգի օրգանների վրա

Օրգանիզմ մտնող սննդարար նյութերի մշակմամբ զբաղվում է մարսողական համակարգը:

Ճարպերը բազում փուլեր են անցնում մինչև նպատակակետին հասնելը, ընդ որում, մինչ վերջնակետին հասնելը, դրանք հասցնում են վնասել կենսական կարևորագույն նշանակության օրգանները: Մեծ ծանրաբեռնվածության է ենթարկվում լյարդը, ենթաստամոքսային գեղձը: Իսկ խոլեստերինային շուրջօրյա հոսքը կարող է լեղաքարային հիվանդության պատճառ դառնալ:

Ուրեմն, հանուն օրգանիզմի առողջության՝ հետևենք մեր սննդաբաժնին: